A
A
«Տղերքը ջուրը չտեսած՝ շորտիկ են հագնում» (video)
Support A1+!Իշխանությունների վերջին օրերի գործողությունները ցույց են տալիս, որ իրենք վախեցած են. համոզված է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը. «Իհարկե միշտ կամիկաձեներ կգտնվեն Աշոտյանների նման, որ իրանց խայտառակ բառապաշարը կցուցադրեն՝ լինելով կրթության նախարար։ Միշտ էդ տղերքը ջուրը չտեսած՝ շորտիկ են հագնում, վերջում քաշվում են»։ Իսկ «քաշվելու» պատճառը, ըստ Արամ Հարությունյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աճող վարկանիշն է. «Բարգավաճ Հայաստանի ղեկավարը եւ համաժողովրդական շարժումը մտահոգված է պետությամբ, էստեղ տղայական «ռազբորկաների» ժամանակը չէր, մենք տեսանք, որ պետական ինստիտուտները չեն աշխատում, վարչապետը իրան դպրոցականի պես էր պահում՝ վատ սովորող աշակերտի»