Open news feed Close news feed
A A
Video

Ինձ բացակա չդնեք. Րաֆֆի Հովհաննիսյան (video)

Անկախ այն հանգամանքից, թե փետրվարի 20-ին Ազատության հրապարակում շտապ հավաքը տեղի կունենա, թե ոչ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի այնտեղ ու ինչպես խոստացել էր՝ կպատասխանի բոլոր լրագրողների հարցերին: Սա այն դեպքում, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարել է հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին: Պարոն Հովհաննիսյանը հայտարարեց. «Հանուն հայրենիքի՝ Սերժ Սարգսյան, դուրս արի, եթե քեզ ընկեր է պետք, ես քեզ հետ դուրս կգամ: Կրկեսը դուք եք սարքել ու ձեր ճառերը գրող-պատվիրողները: Ստուգեք բոլորին հավասար՝ օրենքի ամբողջական ու ոչ ընտրովի տարբերակով: Առաջին հերթին դուք սկսեք ձեզնից՝ վարչապետից, ոստիկանապետից, ԱԱԾ պետից, մարզպետներից, գեներալներից, դատավորներով վերջացրած: Մինչեւ սա չլինի, օրենքի մասին թող ոչ մեկ չխոսի, քանի որ օրենքից դուրսը դուք եք: Բոլոր մարզպետները պետք է դուրս գան ու պետք է մնա գլխավոր մարզպետը՝ Բակո Սահակյանը»: