Open news feed Close news feed
A A
Video

Ֆարմանյանը Փոստանջյանին կոչ արեց իր նախագիծն ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հորը (video)

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոտանջյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի երկու առանձին նախագծերը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանությունների վերաբերյալ։ Զարուհի Փոստանջյանը պնդում էր, որ մինչ այս եղած դատապարտող նախագծերում չկա նշված եզդիների Ցեղասպանության մասին, և պահանջում էր ներառել նաև դա։ Սա վիճաբանություն, փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների տեղիք տվեց հանրապետական պատգամավորների կողմից։ Պարոն Շարմազանովը հիմնավորելով իր նախագիծը՝ հայտարարեց, որ տիկին Փոստանջյանը չի նշել կոնկրետ ժամանակահատված, երբ է տեղի ունեցել եզդիների Ցեղասպանություն, և բացի այդ, եզդի համայնքին խոստացել էր Ցեղասպանության մասին իրեն ներկայացնել փաստեր, ինչը չի եղել։