Open news feed Close news feed
A A
Video

«Երկիրը ապագա կունենա, եթե 3 նախագահները հեռանան» (video)

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը չի բացառում, որ ՀՀԿ – ԲՀԿ ներկա լարված հարաբերությունները քաղաքական խաղ են. «Հնարավոր է, որ ուզում են քաղաքական դաշտը բաժանեն երկու խոշոր քաղաքական կուսակցությունների մեջ: Ես չեմ հավատում նրանց, քանի որ մի ուժի հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը, իսկ մյուսինը՝ Ռոբերտ Քոչարյանը»: Պարոն Գիմիշյանը թեև կողմ է իշխանափոխությանը, բայց հիմք չունի վստահելու ԲՀԿ-ին. «Մեր երկրում քաղաքական հարցերը հիմնականում լուծվում են կուլիսներում: Ներկայիս ԱԺ կազմը նույնպես կուլիսային որոշումների արդյունք է, այսօր չկա մի պատգամավոր ում մանդատը չի համաձայնեցվել Սերժ Սարգսյանի հետ»,-համոզված է նա: