Open news feed Close news feed
A A
Video

Նաիրիտցիներն ամեն օր գալու են կառավարություն (video)

ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը քիչ առաջ մոտեցավ նաիրիտցիներին եւ հայտարարեց, որ իրենց պահանջը, այսինքն՝ աշխատավարձերի վճարման հստակ ժամանակացույցը, կհայտնեն միայն մեկ շաբաթվա ընթացքում։ Ցուցարարների պահանջով, ովքեր վանկարկում էին «Հիմա-հիմա», ընդհանուր հայտարարի եկան, որ պատասխանը կլինի ուրբաթ։ Ի դեպ, «Ա1+»-ը հետաքրքրվեց պրն Ղազարյանից, թե ով պետք է կազմի ժամանակացույցը, ինչին ի պատասխան՝ պրն Ղազարյանը լռեց։