Open news feed Close news feed
A A
Video

Աշխատանք չեն ուզում, վերջնահաշվարկ են ուզում (video)

Քաղաքապետարանը չի կարող վճարել «Կենտրոն» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների աշխատավարձը, ովքեր զբաղվել են Կենտրոն համայնքի մաքրությամբ։ Նախկին աշխատակիցներին այսօր ընդունել էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ «Ա1+» հետ զրույցում նրանք պատմեցին՝ փոխքաղաքապետը հայտնել է, որ աշխատակիցները պետք է մի քանի ամիս սպասեն. «Նա ասաց, որ էդ ընկերության լուծարումից հետո պետքա գույքը վաճառեն, որ մեր փողերը տան, եթե չլինի, Արեյանը ասեց, որ մի բան կմտածեն»։ Այսօր քաղաքապետարանի մոտ հավաքված բոլոր մարդիկ գործազուրկ են. «Պարտքերի տակ ճռռում ենք, երեխա ունենք, տուն ու տեղ ունենք, չգիտենք ինչ անենք։ Հերիք չի գործ չունենք,նախկին աշխատած փողն էլ չեն տալիս»,- ասում էին հավաքվածները։