Open news feed Close news feed
A A
Video

ԱՄՆ դեսպանը չի զարմացել Սերժ Սարգսյանի վիրավորական բառապաշարից (video)

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը հայ լրագրողների հետ իր առաջին հանդիպումը սկսեց հայերեն ողջույնի խոսքով, ապա նշեց, որ մինչ ՀՀ ժամանելը Վաշինգտոնում առիթ ունեցել է հայերեն սովորելու, եւ դեռ առիթ կունենամ մյուս ասուլիսները հայերեն անցկացնել: Թեեւ դեսպանը ՀՀ-ում դեռ 2 աշխատանքային օր է անցկացրել, սակայն չխուսափեց գնահատականներ տալ նաեւ ՀՀ ներքաղաքական կյանքի մասին: Նա նշեց, որ բոլոր երկրներում ԱՄՆ դեսպաններն աշխատում են քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում ընդդիմության հետ: Դեսպանն անգամ հասցրել է ծանոթանալ Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ նա ԲՀԿ առաջնորդին ներկայացրեց մականունով եւ հայտարարեց Գագիկ Ծառուկյանին պատկանող հաստատություններում հարկային ստուգումներ անցկացնելու մասին. «Ես որեւէ մեկնաբանություն չեմ անի: Ես ինքս ԱՄՆ Լուիզիանա նահանգից եմ, որտեղ քաղաքական դաշտում ընդունված է միմյանց վատ բառերով դիմել: