A
A
«Նախագահի պաշտոնն զբաղեցնող անձին վայել ելույթ չէր» (video)
Support A1+!Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հանդիպեր լրագրողներին, սակայն նրա փոխարեն եկավ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Երեկվա Սերժ Սարգսյանի խոսքը փոխել է գործողությունների ընթացքը, եւ քննարկումներ են ընթանում կուսակցությունում. ասել է պրն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանի վերընտրության 2 տարին է լրանում, եւ այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա հայտարարությամբ։ Որպես «Ժառանգության» կողմից լիազորված անձ՝ նա նշեց, որ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին վայել չէր։