Open news feed Close news feed
A A
Video

«Կա դիմակավորված մի խումբ, որն ինչ ուզում՝ անում է, եւ իշխանության մատը խառն է» (video)

Որքան էլ իշխանությունն ուզում է իրեն հեռու պահել երկրում կատարված վերջին իրադարձություններից, միեւնույն է, չի ստացվում. այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու դեպքը առաջինը չէ, այլ հերթականն է։ «Որքան էլ իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը ասի, որ հուզական պետք չէ լինել, որ դեմագոգիկ հայտարարություններ ենք անում, բայց ունենք փաստ, որը անժխտելի է»,- Արմեն ՄԱրտիրոսյանը հիշեցրեց նախորդ դեպքերը, երբ ծեծի ենթարկվեցին ազատամարտիկները, այնուհետեւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, եւ բոլոր դեպքերում հանցագործները մնացին անպատիժ։