A
A
«Պատերազմ սեփական ժողովրդի դեմ» (video)
Support A1+!«Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած բռնությունը կազմակերպված հանցագործություն է. այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանը: «Արտակը ոչ մի կապ չունի քրեական և քրեաօլիգարխիկ աշխարհի հետ, նա չունի կյանքի գաղտնի էջեր և միայն վերջին հինգ տարին է, ինչ զբաղվում է հասարակական գործունեությամբ»,-մեկնաբանեց նա: Արտյոմ Խաչատրյանի համոզմամբ՝ իր եղբոր հետ տեղի ունեցածը բացահայտ պատերազմ է հասարակության դեմ. «Կապ չունի Արտակն է, թե ուրիշը, ԲՀԿ անդամ է, թե ՀԱԿ, սա հանցագործություն է, սա ապացուցում է, որ մեր երկրում քրեաօլիգարխիկ համակարգը սերտաճած է իշխանության հետ»: