Open news feed Close news feed
A A
Video

«Մեղավորը Կարեն Դուրգարյանն է» (video)

Իտալացի հանրահայտ դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի երաժշտությունը հայ բեմում չհնչեց։ Փետրվարի 5-ին նախանշված համերգը տապալվեց, որի մեղավորը, նրա հայ պրոդյուսերների խոսքով, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն է։ Կոնսալեսը պետք է ներկայացներ Ռախմանինով՝ իտալական մոտեցմամբ։ Դաշնակահարը դեռևս անցյալ տարի պետք է համերգով հանդես գար Հայաստանում, սակայն այդ օրերին հանկարծամահ էր եղել նրա մայրը։ «Այս անգամ նա բարեհաջող եկավ։ Առաջին փորձի օրն ամեն ինչ նորմալ էր. Անտոնիո Կոնսալեսն ու Կարեն Դուրգարյանը ձեռքսեղմումով հրաժեշտ տվեցին իրար։ Ամեն ինչ փոխվեց հենց համերգի օրը»,-պատմել է դաշնակահարի պրոդյուսեր Դավիթ Խաչատրյանը։