Open news feed Close news feed
A A
Video

Մենք քաղաքացիական բնակիչների հետ կռիվ չունենք անելու. Արշրուն Հովհաննիսյան (video)

«Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2014-ի գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դաժան սպանությանը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կապված պատժի ձևը՝ հեռացնել աշխատանքից Ռազմական ինստիտուտի ղեկավարությանը, ոչ համարժեք է: «Բարսեղյանին սպանել են անկողնում, և նրա հետ նույն սենյակում գտնվող կուրսանտները անգամ ծպտուն չեն հանում: Սա նշանակում է, որ ոչ կանոնադրական հարաբերությունները գերակշռում են այդ կրթական հաստատությունում: Կան համակարգային խնդիրներ: Պետք է ոչ միայն մարդկանց ազատել աշխատանքից, այլև հարուցել քրեական գործ»,- նշում է իրավապաշտպանը: