Open news feed Close news feed
A A
Video

«1915 թվականին հայերը չեն մորթվել ոչխարի պես». ազգագրագետ (video)

«Մենք պետք է հաղթահարենք զոհ լինելու բարդույթը»,-անդրադառնալով Ցեղասպանության 100- ամյա տարելիցին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության անդամ, ազգագրագետ Հարություն Մարությանը: Նրա համոզմամբ՝ տասնամյակներ շարունակ ձևավորվել է միայն մորթված հայի կերպար, մինչդեռ հայերը այդ ժամանակահատվածում մի շարք հերոսամարտեր են ունեցել. «Դեռ առաջին աշխարհամարտի ընթացքում և դրանից հետո մենք մի շարք ինքնապաշտպանական մարտեր ենք ունեցել, հայերը կռվել են և ոչ թե լուռ մորթվել ոչխարի նման»: