Open news feed Close news feed
A A
Video

«Թուրքիան կսկսի մեզ մարդու տեղ դնել» (video)

«Ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելը բխում է Հայաստանի շահերից»,-համոզված է քաղաքագետ Արա Պապյանը: Նրա կարծիքով՝ միամտություն է հարցի լուծումը տեսնել քաղաքական դաշտում. «Իրավական դաշտը միակ տեղն է, որտեղ մենք ունենք ավելի լավ դիրքեր, քան Թուրքիան, քանի որ կան հստակ օրենքներ, որոնցով կարգավորում է իրավական դաշտը և դրանք փոփոխման ենթակա չեն»: Պարոն Պապյանի համոզմամբ՝ Ցեղասպանության հարցի բարձրաձայնումն իրավական հարթությունում կփոխի նաև Թուրքիայի հետ հարաբերությունները. «Այդպիսով մենք լծակ ենք ձեռք բերում: Թուրքիան կսկսի մեզ մարդու տեղ դնել, և հնարավոր է՝ բանակցությունների նոր հնարավորություններ ստեղծվեն»: