A
A
Արգիշտի Կիվիրյանը՝ տուժող (video)
Support A1+!Փաստաբաններ Արգիշտի Կիվիրյանն ու Լուսինե Սահակյանը ճանաչվել են տուժող՝ հունվարի 15-ի միջադեպի գործով։ Ավետիսյան ընտանիքի անդամների մոմավառությանը մասնակցելու ժամանակ, նրանց Ազատության հրապարակից ոստիկանները բերման էին ենթարկել։ «Ոչ մի պահանջ չի ներկայացվել եւ բերման ենթարկվելուց 50 րոպե անց մեզ բաց են թողել, նույնիսկ ոստիկանության շենք չենք մտել։ Կարեն Մովսիսյանը հրահանգ տվեց, որ բոլորը բերման ենթարկվեն այդ վայրից, 13 հոգի բերման ենթարկվեց»,-«Ա1+»-ին ասաց Լուսինե Սահակյանը։ Ոստիկանության գործողությունները նրանք համարում են անիրավաչափ, բայց միաժամանակ անսպասելի է եղել իրենց՝ իբրեւ տուժող ներգրավելը։ Այս պարագայում անգամ սպասելիքները մեծ չեն։