A
A
Փնտրվում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը (video)
Support A1+!ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանի կողմից ԱԺ-ում 2013թ. հաշվետվության ներկայացումը լեգիտիմ չէ: Ամբիոնից այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հայտարարելով, որ ՎՊ նախագահի բացակայության դեպքում հաշվետվությունը կարող էին ներկայացնել ՎՊ նախագահի տեղակալները, մինչդեռ Սեյրան Ավագյանը ընդամենը խորհրդի անդամ է: «Միգուցե Իշխան Զաքարյանն ունի մեր պաշտպանության կարիքը, միգուցե ինքը չի ցանկացել գալ: Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար ԲՀԿ-ն առաջիկայում, օգտվելով իր իրավասությունից, խմբակցություն կհրավիրի Իշխան Զաքարյանին»,- հայտարարեց տիկին Զոհրաբյանը: