A
A
«Արմատները գալիս են 2014 թվականից» (video)
Support A1+!Ադրբեջանի կողմից հունվարին իրականացվող դիվերսիաները օրգանական կապի մեջ են 2014 թվականին սահմանի աննախադեպ լարման իրադարձությունների հետ. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: «Արմատները գալիս են 2014 թվականից: Նախորդ տարվա հուլիս-օգոստոսյան իրադարձությունների ռազմաքաղաքական եւ բարոյահոգեբանական հայտարարները, որոնք արձանագրվեցին նաեւ միջազգային հանրության կողմից, անմխիթարական էին Ադրբեջանի համար: Ամբողջ տարվա ընթացքում չկարողանալով շտկել այդ արդյունքները՝ նրանք պլանավորեցին դա անել հունվարին»,-նշեց Գեղամ Հարությունյանը: