A
A
«Բակո Սահակյանն ինքնակամ նման բան չէր անի». Գուրգեն Եղիազարյան (video)
Support A1+!«Իշխանությունները վարժանք անցկացրեցին ընտրություններից առաջ՝ ցույց տալու համար ինչի են պատրաստ»,- քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը այսպես է մեկնաբանում Բերձորում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի ընթացքում տեղի ունեցած բռնությունները: Պարոն Եղիազարյանը թեև խոստովանում է, որ չի կիսում Ժիրայր Սեֆիլյանի գաղափարները, բայց տեղի ունեցածը որակում է որպես ստորություն. «Ինչպես կարելի է զենք բարձրացնել մի մարդու վրա, ով 23 տարեկանում թողեց իր փափուկ անկողինը և եկավ Ղարաբաղը պաշտպանելու: Կարելի է մարդու գաղափարները չկիսել, կարելի է նույնիսկ ատել, բայց երեխայի վրա ձեռք բարձրացնելը անամոթություն է»: