A
A
Բնությունն ինքն իրեն կոմպենսացնում է (video)
Support A1+!Տարին մտահոգիչ սկսվեց, տեղումները սակավ են: «Հուսանք, որ փետրվարին տեղումները շատ կլինեն եւ ջրամբարները կլցվեն, որեւէ աժիոտաժ չեմ տեսնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքերով՝ եթե եղանակը այսպես շարունակվի, բողբոջակալում կլինի եւ պտղաբուծությանը մեծ վնաս կբերի. «Եթե մի քիչ ցրտեց եղանակը, պրոցեսը կկանգնի: Կարծում եմ, որ փետրվարը ավելի ցուրտ կլինի, եւ բնությունը կկոմպենսացնի ինքն իրեն»: Պարոն Բերբերյանն այսօր անդրադարձավ նաեւ գյուղատնտեսական այլ խնդիրների: Նրան հատկապես մտահոգում է այն փաստը, որ մարդիկ խուսափում են լոլիկ, բադրիջան, կարտոֆիլ մշակել: Ագրարագյուղացիական միավորման նախագահը կոչ արեց գյուղացիներին ավելացնել ցանքատարածությունները: