A
A
Հայկական պատվիրակության դիրքորոշումը ուղղորդված չի եղել (video)
Support A1+!ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն այսօր ներկայացնելով ձմեռային նստաշրջանում իրենց կատարած աշխատանքները՝ վստահեցրին, որ շատ ակտիվ ու բեղմնավոր գործունեություն են ծավալել: Հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՌԴ լիազորությունների դադարեցման վերաբերյալ մեր պատվիրակության ձեռնպահ քվեարկելուն, հայտարարեց, որ իրենց դիրքորոշումը ուղղորդված չի եղել. «Դա քվեարկություն էր, որ բխում էր պահի իրավիճակից: Հարցն այսպես էր դրվել՝ ո՞վքեր են կողմ, որ ՌԴ լիազորությունները դադարեցվեն, մենք բնականաբար կողմ չենք եղել ու չենք քվեարկել: Մենք, օրինակ դեմ ենք արտահայտվել այն գլխավոր լրացումներին, որտեղ ՌԴ համար շատ զգայուն հարցեր էին շոշափվում»: