Open news feed Close news feed
A A
Video

Չեն հեռանա, մինչեւ վարչապետը բոլորին չհանդիպի (video)

Շահութահարկի դեմ բողոքող՝ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին այսօր կրկին ընդառաջ դուրս եկավ կառավարության քաղաքացիների եւ դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ վարչապետը շենքում չէ, մասնակցում է աշխատանքային հանդիպման, իսկ թե ինչ ֆորմատով կհանդիպի ցուցարարներին, կորոշի հենց վարչապետը։ Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է։ Նրանք վճռական են տրամադրված եւ ասում են, որ չեն հեռանա, մինչեւ վարչապետը բոլորին չհանդիպի։ Հիշեցնենք, ակցիան սկսվել է դեռ երեկվանից։