Open news feed Close news feed
A A
Video

Ինչո՞ւ Պերմյակովին ռուս սահմանապահները չեն հանձնել հայ իրավապահներին (video)

«2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով, ԱԺ լսումներին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այսօր քրեական գործ է հարուցված միայն սպանության գործով, մինչդեռ ՀՀ-ում այդ դեպքերի ենթատեքստում կատարվել են մի շարք այլ հանցագործություններ եւս. «Քրեական գործ չի հարուցվել այն մասով, թե ինչու Պերմյակովին ռուս սահմանապահները, համաձայն մեր օրենքների ու համաձայնության, չեն հանձնել հայ իրավապահներին: Բացի այդ, պետք է քրեական գործ հարուցվի ՀՀ ԱԱԾ-ի անգործության մասով, ռուս սահմանապահների, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի նկատմամբ, որոնք թույլ են տվել ապօրինի գործողություններ: Ես հիմա հաղորդում եմ տալիս հանցագործության մասին ու խնդրում ընթացք տալ: Պետք է դուք դիմեք, որ այդ անձին՝ Պերմյակովին փոխանցում անեն հայկական կողմին, քանի որ դա ՌԴ կողմի իրավասության հետ բացարձակ կապ չունի»: