«Եթե հոգեվերլուծության կարիք ունենայինք, կաթողիկոսին կհրավիրեինք» (video)
Support A1+!ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, դատախազին հարց ուղղելով, հայտարարեց, որ նրա նրա զեկույցը էմոցիաների, սրտի կսկիծների մասին էր, որոնք հոգեւորականի կամ պսիխոթերապեւտի խոսքեր էին. «Մենք ակնկալում էինք հաշվետվություն լսելու: Եթե մենք հոգեվերլուծության կարիք ունենայինք, մենք այստեղ կհրավիրեինք կաթողիկոսին, կամ նվազագույնը մի հոգեւորականի»: «Կաթողիկոսին չեք կարող հրավիրել»,- նրան արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Տիկին Զոհրաբյանը նաեւ նկատեց, որ պարոն Կոստանյանը որպես տղամարդ հայտարարում էր՝ ՌԴ դատախազին դիմելու մասին. «Արդյոք դա ինքնանպատակ հայտարարությո՞ւն էր, թե ոչ: Այդ ընթացքում հնչում էին գլադիատորական հայտարարություններ: Օրինակ՝ ոստիկանությունը հայտարարեց, եթե երկու ժամ առաջ գիտեին, որ Վալերի Պերմյակովը հատելու է սահմանը: Եթե գիտեիք, ինչո՞ւ չէիք ձերբակալել ու հանձնել ՀՀ իրավապահներին: Մեկ հայտարարություն էլ անեմ սուգ հայտարարելու աննպատակահարմարության մասին, թե մեզ մոտ նման ավանդույթ չկա: Նման հայտարարություններ անողները անպատասխանատու, անգրագետ մարդիկ են, որոնք քաղաքական սպեկուլյացիայով են զբաղված եղել ու իրենց տերերին սպասարկելու համար են ծառայել»: