Open news feed Close news feed
A A
Video

Գլխավոր դատախազի խոսքը ԱԺ-ում (video)

«2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով ԱԺ լսումներին Գլխավոր դատախազը խոսեց շատ կարճ ու ըստ էության, որեւէ նորություն չասաց: Պատգամավորները սկսեցին նրան հարցեր ուղղել: Հերթաագրման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանին հորդորեց. «Պարոն Սահակյան մեկ-մեկ էլ հետ նայեք»: Գեւորգ Կոստանյանը վստահեցրեց, որ ինքն անպայմանորեն դիմելու է ՌԴ դատախազին՝ գործի լիարժեք քննությունը հայկական կողմին հանձնելու համար. «Սակայն դա այն դեպքում, երբ վստահ լինեմ, որ մեր ակնկալած արդյունքը կստանանք, երբ ունենամ բոլոր անհրաժեշտ հիմքերը: Ես չեմ ուզում, որ մեր դիմումներն ու միջնորդություններն ինքնանպատակ լինեն»: