«Լսումներ էինք ուզում ԱԱԾ պետի ու ԱԳ ղեկավարության հետ» (video)
Support A1+!«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ավելի կողմնակից էր Գյումրիի դեպքերի ԱԺ փակ լսումների, որպեսզի կարողանան ավելի բաց խոսել՝ խորքային հասկանալու համար կատարվածը: Նա նաեւ հայտարարեց, որ Գլխավոր դատախազն իր պահվածքով սադրում է որոշակի իրադարձություններ ու հատկապես հայ-ռուսական հարաբերությունների խաթարմանը: Իսկ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ինքը մասնակցել ու բանակցել է բազմաթիվ հայ-ռուսական պայմանագրերի կնքմանը, այդ թվում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայաման ժամանակ. «Ես ձեզ կոնկրետ հարց չունեմ: Դուք հիմա մի բեռ եք ստանձնել, որ ձեր պարտականությունը չէ: Մենք լսումներ էինք ուզում ԱԱԾ պետի ու ԱԳ ղեկավարության հետ: Դուք ընդամենը վերահսկեք օրինականությունը, որը ձեր գործառույթն է: Ես կարող եմ հայտարարություն անել հանցագործության մասին՝ սահմանապահ զորքերի կարգավիճակի հետ կապված: Այս տարիների ընթացքում դեպք չի եղել, որ սահմանախախտին սահմանապահները հանձնեն որեւէ երկրի դեսպանություն»: