A
A
Սուքիաս Ավետիսյանը չէր կարող խաղը թողնել՝ Գյումրի վերադառնալու համար (video)
Support A1+!ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համար Գյումրու դեպքերի հետ կապված ամենակարևոր հարցը մնում է, թե որն է եղել ռուս զինծառայողի նման ոճրագործություն իրականացնելու դրդապատճառը։ Ըստ նրա ՝ Ավետիսյան ընտանիքի հուղարկավորությունից հետո բախումները հրահրել են սադրիչները, սակայն նա չցանկացավ կոնկրետ անուններ նշել։ «Ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են եղել դրանք, բայց պարզապես չեմ էլ ուզում նրանց անունները հնչեցնել»,-ասաց նա։