Open news feed Close news feed
A A
Video

«Ցանկացած հանրահավաք դա մի շախ է իշխանություններին» (video)

«Ազգային համաձայնության» ղեկավար Արամ Հարությունյանի սպասելիքները մեծ են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովից. «Քաղաքական ուժերը, որոնք ժամանակին իրար հետ հաշտ չեն եղել, եթե այսօր կանգնած են իրար կողքի, դա նշանակում է, որ կիսապատերազմական վիճակ է, այն իմաստով, որ իշխանությունը սեփական ժողովրդին պատերազմ է հայտարարել»: Խորհրդաժողովին խորհրդարանական ուժերից մասնակցելու է միայն «Ժառանգությունը»: Չմասնակցելով` ՀԱԿ-ը պատճառաբանել է, թե ԲՀԿ-ի հետ համագործակցում են կամ երկկողմ, կամ եռակողմ ձեւաչափով: ՀՅԴ-ն մասնավոր հրավեր չի ստացել, բացի այդ էլ` կուսակցությունն այս օրերին ընդհանուր ժողովն է անցկացնում: Հրավեր չեն ստացել ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն: