Open news feed Close news feed
A A
Video

Դինքը զինաթափեց Թուրքիան (video)

Հրանտ Դինքը տեղյակ էր, որ ինքը թուրք ազգայնամոլների թիրախն է։ Նրան բազմիցս էին սպառնում: Նա Թուրքիային սովորեցնում էր ազատվել տաբուներից, սովորեցնում էր հասկանալ, որ Թուրքիան միայն թուրքի երկիրը չէ եւ եթե թուրքինն է՝ անպայման այլ ժողովուրդների հաշվին. «Թուրքիո ժողովուրդը իրականությունը չգիտի, ինչ-որ գիտե, անի կպաշտպանե»։ Նա ուզում էր, որ Թուրքիան ընդունի հայերի ցեղասպանությունը, դադարեցնի այդ հողի վրա ապրողին հռչակել թուրք։ «Ակոս» թերթի հիմնադրումով նա Թուրքիայում հնարավոր դարձրեց թեմաներ, որոնց հիշատակումը հետապնդվում էր քրեական օրենքով. «Մտավորականներ կան, որ ասոր մասին հայե մը ավելի բաց կխոսին, գրողներ կան, որ բաց կխոսին։ Կան հրատարակիչներ, որոնք Վահագն Տատրյանի գիրքը թրքերենի թարգմանեցին՝ Ջենոսիդը»։