A
A
«Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները կարող են մնալ գործազուրկ (video)
Support A1+!«Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները հայտնվել են անելանելի իրավիճակում։ Վարձավճարների բարձրացումը նրանց դարձնում է գործազուրկ։ Վաճառական Կարեն Աղաբեկյանի ներկայացմամբ՝ «Վիճակը արդեն անմխիթար է դարձել»։ Լուսինե Բադանյանի խոսքով՝ «մինչեւ հիմա սուս ու փուս տարել մուծել ենք, բայց հիմա էս էն գումարնա, որ էլ չենք տեղավորվում։ Այսինքն՝ երեխեքը հաց չուտեն, մենք մուծենք»։ «Հրազդան» տոնավաճառում վարձավճարները բարձրացել են Ամանորից առաջ՝ մեկ ամսվա համար 200,000 հազար դրամից դառնալով մոտ 330,000։ «Հրազդան» հոլդինգի մամուլի ծառայության ղեկավար Թամարա Սարյանը հեռախոսազրույցում պարզաբանում է. «Վճարների համահարթեցում է գնում, մյուս կողմից էլ փոխարժեքային տատանումներն են ազդեցություն թողել տնօրինության որոշման վրա»։