A
A
«Էրդողանին պատասխան ուղարկելու փոխարեն պետք էր հոդված տպել New York Times-ում» (video)
Support A1+!Սերժ Սարգսյանը չպետք է արձագանքեր Էրդողանի նամակին, որով հրավիրվում էր ապրիլի 24-ին ներկա լինելու Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին։ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ սա մարտահրավեր էր Հայաստանին։ Մանավանդ, որ Թուրքիայի նախագահն անպատասխան էր թողել Հայոց ցեղասպանության 100-ամյակին Հայաստան գալու Սերժ Սարգսյանի հրավերը։ Ըստ Բորիս Նավասարդյանի, Սերժ Սարգսյանն այդ հրավերին պատասխանելով «Բանի տեղ դրեց մի նախագահի, որը իրեն բանի տեղ չէր դրել»։ Բանախոսը կարծում է, որ նամակի պատասխանի տեսքով նման նկարագրությունը կարելի էր պարզապես հոդվածի տեսքով հայտնի New York Times լրատվամիջոցում տպագրել: