A
A
Նոր բացահայտումներ` Դինքի սպանության գործով (video)
Support A1+!8 տարի առաջ՝ հունվարի 19-ին, Թուրքիայում սպանվեց հայազգի լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։ Նրա մանկության ընկեր, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Դինքի սպանության հետ կապված վերջին ժամանակներս եղել է 3 շատ կարևոր բացահայտում ։ «Երկու շատ բարձրաստիճան պաշտոնյա 2007 թվականին եղել են Տրապիզոն քաղաքի պետական գաղտնի սպասարկության ուղիղ պատասխանատուները, և նրանց հենց անմիջական շեֆը մեղադրվեց Հրանտ Դինքի սպանության մեջ և այժմ իբրև կասկածյալ ներգրավվեց այդ դատական գործընթացին , և ասում են նաև, որ այժմ երկու ուրիշ մարդիկ, որոնք ևս ձերբակալված են, խոստովանական ցուցմունքներ են տվել , սակայն չի հրապարակվում նրանց ասածը՝ նախաքննական գաղտնիությունից ելնելով»։