Open news feed Close news feed
A A
Video

Գյումրու դեպքն ահաբեկչական ակտ էր. քաղաքագետ (video)

«Հայ ընտանիքի սպանդը մարտահրավեր է ժողովրդի համար»,-վստահ է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ուրախ է, որ ժողովուրդը զգայուն է և նման պահերին կարողանում է ընդվզել. «Բայց պետական ինստիտուտներն էլ, հատկապես՝ դատախազությունն ու ոստիկանությունը, պարտավոր էին արագ արձագանքել և պահանջել հայկական կողմին վերադարձնել հանցագործին»: Նրա խոսքով՝ ոստիկանությունը պետք է հասարակության հետ մասնակցեր բողոքին և թույլ չտար փախցնել այդ անձին: Պարոն Գրիգորյանը տեղեկացել է, որ մեր երկրում ռուսական անկլավներ կան. «Մեր պատկան մարմինները պարտավոր են ուսումնասիրել դեպքը ահաբեկչական կոնտեքստում: Միթե՞ դատախազը չէր կարող իր երեկվա խոսքը, այն է՝ վերցնել հանցագործին հայկական իրավապահների հսկողության ներքո, օրեր առաջ ասեր: