A
A
«Գնացեք ստացեք նպաստ»`նախարարի պատասխանը նաիրիտցիներին (video)
Support A1+!Նոր տարին՝ հին խնդիրներով. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել էին գործարանի դիմաց եւ պահանջում էին իրենց 18-24 ամիսների չվճարված աշխատավարձերը։ Թեեւ նախապես նախատեսված էր երթ դեպի նախագահական նստավայր, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հետաձգեցին իրենց բողոքի ակցիան։ Երկուշաբթի օրը նրանք կրկին կհավաքվեն գործարանի դիմաց։ Աշխատանքից ազատվելու դեպքում նրանք պահանջում են իրենց հասանելիք ողջ աշխատավարձը։ Փետրվարի 6-ին 1700 մարդ կկորցնի իր աշխատանքը եւ միայն 400-500-ը կշարունակեն աշխատել։ Ի դեպ, նաիրիտցիներն իրենց սոված միլիոնատերեր են համարում։