Open news feed Close news feed
A A
Video

Մեղավոր են իշխանությունները. ակցիա նախագահականի դիմաց (video)

Մի քանի տասնյակ քաղաքացիներ նախագահական նստավայրի մոտ են՝ «Պատիժը՝ Հայաստանում» պաստառներով։ Նրանք պահանջում են, որպեսզի Գյումրու դաժան սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին դատեն հենց ՀՀ օրենքներով եւ որպեսզի պարտադիր նա իր պատիժը կրի ՀՀ տարածքում։ «Ա1+»-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները շեշտել են, որ իրենց համար խիստ զարմանալի է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի այսօրվա այն հայտարարությունը, թե այնքան էլ կարեւոր հարց չէ, թե որտեղ նա պատիժը կկրի։ Նրանք շեշտում են, որ ամենակարեւոր հարցը հենց դա է՝ հիշելով Հրաչյա Հարությունյանի դեպքը։