Open news feed Close news feed
A A
Video

Ներվայնանալը, մուննաթ գալը թուրքին, ռուսին աբսուրդ է. Շիրինյան (video)

«Եթե ռեսուրս չունենք, չի նշանակում, որ պետք է անուղեղ լինենք»,- անդրադառնալով ԼՂ խնդրի բանակցային գործընթացին` նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նա Ադրբեջան պետության փլուզում է կանխատեսում։ Իսկ արևմուտքին ասում է. «Պաշտպանեք մեզ, որպեսզի մենք էլ պաշտպանենք ձեզ»։ Քաղաքագետն ուզում է, որ Ցեղասպանությունը նույն արևմուտքը ճանաչի ոչ թե իր, այլ քաղաքակրթության և հայ ժողովրդի համար։ Վստահ է՝ բանակցային գործընթացի տարբերակները չեն սպառվել։ «Պետք է նաև տեսնենք՝ թուրքի թույլ կողմը որն է։ Թուրքը սիրում է կողոպուտ և տարածք։ Բայց չպետք է թույլ տանք, որ հասնեն իրենց նպատակներին»,-շեշտել է նա։ Նա կարծում է, որ սահմանին ամեն դիվերսիայի ժամանակ մերոնք պետք է տարածքներ գրավեն։