Open news feed Close news feed
A A
Video

Վարչապետը ակնկալում է սրտացավություն (video)

Մինչ կառավարության այս տարվա առաջին նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Գյումրու ոճրագործության զոհերի հիշատակը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց կառավարության գործունեության 2015 թ. ծրագիրը եւ 4 օր ժամանակ խնդրեց այն վերախմբագրելու եւ ներկայացված խնդիրները լուծելու համար։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը թղթաբանության համար չէ այստեղ եւ պետք է աշխատել որակի վրա՝ նաեւ ավելացնելով, որ ինքը շատ խիստ է լինելու։