A
A
Հատված Վարդան Բոստանջյանի ասուլիսից (video)
Support A1+!«Տա Աստված, որ մենք կարողանանք հետագայում, անկախ այն հանգամանքից, թե բանկը խոշոր է, թե ոչ, ֆինանսական ռեսուրսները տեղադրենք իսկապես եկամուտ բերող տնտեսական ոլորտներում»,-շեշտում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող՝ բանկերի միավորման կամ խոշորացման թեմայի շուրջ։ Տնտեսագետի համոզմամբ՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում այսօր գերխնդիր է օտարերկրյա ներդրումներ ունենալը։ «Մենք կարող ենք համաձայնել, որ ՀՀ-ում խոշորանան բանկերը, որը կմեծացնի նաև նրանց կայունության աստիճանը, բայց դա էլ իր հերթին իր արտացոլումը պետք է ստանա ընդհանուր տնտեսական համակարգում՝ համապատասխան ֆինանսական ռեսուրսների տեղաբաշխմամբ և արդյունավետ օգտագործմամբ»,-ասաց նա։