Open news feed Close news feed
A A
Video

Հայկ Կյուրեղյանը չի ներկայացել դատարան (video)

Անցյալ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ օդամղիչ (խաղալիք) ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանն այսօրվանից նոր պաշտպան ունի։ Նրա պաշտպանությունը կիրականացնի հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշեց, որ պաշտպանը կարող է առանց իր պաշտպանյալի մասնակցել դատաքննությանը,սակայն Անժելա Հոբոսյանը առարկեց։ Դատավորը ստիպված դատական նիստը հետաձգեց մինչեւ հունվարի 28-ը։