Open news feed Close news feed
A A
Video

Սարգսյանն ու Ալիեւը հոգու խորքում ցանկանում են (video)

Եթե անգամ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը գտնվի ժողովրդական դիվանագիտության շրջանակներում, այն միեւնույն է՝ չի ամրագրվի։ Փորձագիտական կապիտալը այլ մակարդակ այս տարիների ընթացքում այդպես էլ չի տեղափոխվել։ «Կարմիր կամուրջ» հաղորդաշարի հայաստանցի հյուրը՝ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը , կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունը հակված է խնդրի կարգավորմանը։ Նոյեմբերին Հելսինկիում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայ-ադրբեջանական համատեղ հայտարարություն ընդունվեց, որը սատարեցին երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Այն կոչ էր անում արտաքին ուժերին դադարեցնել հարձակողական զենքերի մատակարարումը հակամարտող կողմերին։