Open news feed Close news feed
A A
Video

«Բանվորին կոպեկներ, իրանց` միլիոններ». «Նաիրիտ»-ի աշխատակիցների ակցիան (video)

«Աշխատավարձ-աշխատավարձ», «Տվեք մեր փողերը» վանկարկումներն այս պահին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հնչեցնում են նախագահի նստավայրի դիմաց։ Նրանք պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը։ Նրանց խոսքով՝ գործարանը դիտավորյալ տարան սնանկացման, եւ հիմա սպասվում է, որ մոտ 1800 աշխատակից ազատվելու է աշխատանքից։ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները գործարանի այս վիճակի հիմնական մեղավորը համարում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։