Open news feed Close news feed
A A
Video

Եթե Աստծո հետ լավ ես, ուրիշ ոչ մեկի հետ խնդիր չես ունենա. Հայրիկյան (video)

«2014-ը որեւէ բանով աչքի չընկավ: Հայաստանը որդեգրեց Մաքսային միությանը միանալու քաղաքականություն, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանը Պուտինի մտրակի ազդեցության տակ այդպիսի որոշում ընդունեց»,- այսօր «Երկու երես» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպես ամփոփեց տարին: Նա ասաց, որ շատ անակնկալ Եվրոպան որոշեց շարունակ իր հարաբերությունները ՀՀ-ի հետ, բայց եվրոպական քաղաքականության մասնակիցները իրենց շատ սխալ պահեցին, որը թույլ տվեց, որ Պուտինը ոգեւորվի եւ տեղի ունենան ուկրաինական գործընթացները: