Open news feed Close news feed
A A
Video

Շահելու է միայն Սպայկա՞ն (video)

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունում է՝ շուկայում վաճառվել է սատկած խոզի միս. «20 տեղից վերցվել է փորձանմուշ, եւ պարզվել է, որ, իրոք, 6 նմուշներում էդ կենդանիները անկած կենդանիների միս են»։ Սատկած խոզի մսի գործը դատաքննչական մարմիններում է։ Բայց ինչու՞ սննդի անվտանգության տեսչությունը այդ միսը մինչեւ վաճառքի հանելը չի ստուգել. «Մեր երկրում որոշ վաճառողներ կարգը խախտում են, հնարավոր է, որ, այո,սատկած միս էլ գնա էդ մսավաճառողի մոտ։ Անբարեխիղճ աշխատողներ են,չեն հայտնում անասնաբույժներին, որպեսզի նրանք գնան,ստուգեն»։