Open news feed Close news feed
A A
Video

«Գործը սարքված է» (video)

Ֆինանսական բուրգով որպես ամբաստանյալ անցնող եւ 1 մլն դոլարի հափշտակության մեջ մեղադրվող Արթուր Անդրեասյանն այսօր դատարանում լրացուցիչ ցուցմունք տվեց։ Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ գործը սարքված է եւ ամեն ինչ կազմակերպել է գործով որպես տուժող անցնող Արտակ Գալստյանը, ով հայտնի է որպես Վանոյի Արտակ։ Նրա անունը կապվում է Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հետ։ «Բոլորդ էլ լավ եք հասկանում, որ Արտակ Գալստյանը անխելք մարդ չէ։ Արտակ Գալստյանի մեջքին այն մարդիկ են կանգնած, որ ավելի հզոր են եւ ավելի բարձր են։ Որ բոլորին մեղադրի եւ չոր դուրս գա, դրա համար էլ ամեն ինչը կազմակերպեց»,- նշեց Արթուր Անդրեասյանը։