Open news feed Close news feed
A A
Video

Ծնողները հրաժարվում եմ մարզիկներին ուղարկել Բաքու (video)

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը բավական բարդ ու վտանգավոր է համարում 2015 թվականի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու հիմնախնդիրը: «Մենք գիտենք թե ինչ երկրի մասին է խոսք գնում եւ վստահենք, թե իրենք կապահովեն մեր անվտանգությունը, մի քիչ կասկածելի է: Վերջնական որոշումը պետք է կայացնի ֆեդերացիան, սակայն ունենք լուրջ խնդիրներ: Մեր որոշ լավագույն մարզիկների ծնողները հրաժարվում են թողնել իրենց երեխաներին մասնակցել Բաքվում կայանալիք խաղերին: Դրա դեմ ոչինչ չենք կարող անել: Իսկ եթե վերջնական որոշում կայացվի, որ պետք է մասնակցենք այդ խաղերին, ապա մեր սպորտային ամբողջ ղեկավար կազմով պետք է լինենք մեր հավաքականների կողքին»: Արթուր Գեւորգյանը միաժամանակ ավելացրեց, որ բռնցքամարտի հավաքականում չկա մի առաջատար, որը կկարողանա հաղթահարել բոլոր այն բարոյա-հոգեբանական ճնշումները, որոնք մեր մարզիկներին սպասվում է Բաքվում: ՀԲՖ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի հանրապետությունում բացվել է բռնցքամարտի 5 նոր մարզասրահ` երեքը Երեւանում, մեկական Արցախում եւ Տավուշում: Սակայն նրան մտահոգում է դրանց ապագան: