Open news feed Close news feed
A A
Video

Գնացեք` Պուտինին խնդրեք, որ զանգի մեր իշխանավորներին... (video)

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, խոսելով վերջին օրերին տեղի ունեցած բռնությունների մասին, նշեց, որ դա դատապարտելի է, և եթե իշխանությունները չկարգավորեն հարցը, ապա իրենք կարող են բարկանալ և խնդիրը լուծել իրենց ձևով, ինչը կարող է վտանգավոր լինել: «Սա է ԵՏՄ-ն, սա է ԵՏՄ-ի հետևանքը: Գնացեք Պուտինին խնդրեք, որ զանգի և ասի, որ այստեղ այդպիսի բաներ չլինեն»,- վերջին իրադարձությունների առնչությամբ նկատում է Հովհ. Իգիթյանը։ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը ևս համոզված է, որ ցանկացած անձի նկատմամբ ցանկացած բռնություն անընդունելի է:Նա նշեց. «Ամենակարևորը՝ մենք հասկանանք դրդապատճառները, և չփորձենք պիտակներ կպցնել ինչ-որ ուժերի և մարդկանց վրա՝ կախված այն բանից, թե այդ պահին քեզ ինչ է հարկավոր ասել: Պետք է արհեստավարժ քննություն անցկացնել, թե ինչ կերպ են փոխկապակցված այս երևույթները, իսկ ցանկացած այլ բան՝ սպեկուլյատիվ բնույթ է կրում: Էգուց եթե եղանակը վատը լինի, ինչ ա, պետք է ասենք՝ այ ԵՏՄ մտաք, դրա համար է եղանակը վատ, կամ երկրաշարժ լինի՝ ասենք ԵՏՄ-ի հետևանք է»: