A
A
Վերնիսաժի գործով տուժողները բողոք չունեն (video)
Support A1+!Վերնիսաժի կրակոցների գործով դատավարությունն այսօր ավարտվեց դեռ չսկսված։ Ամբաստանյալներից Վալերի Հովհաննիսյանին դատարան չէին բերել։ Նուբարաշեն ՔԿՀ պետը գրությամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին հայտնել էր, որ նա տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Սակայն տեղափոխման պատճառը չի նշվել։ Դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց նիստը մինչեւ դեկտեմբերի 25-ը։ Հիշեցնենք, որ այս գործով 3 ամբաստանյալ կա. նրանք մեղադրվում են խուլիգանության մեջ, իսկ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ նաեւ ապրինի զենք-զինամթերք պահելու մեջ։