Open news feed Close news feed
A A
Video

«Կարմիր կամուրջ» . երբ հայն ու ադրբեջանցին չեն զսպում ծիծաղը (video)

Երբ նույնիսկ աննշան սեր չկա, իսկ փոխարենը խորը ատելություն է, դատարկ տեղն էլ ինչ ասես կարող են ասել։ Ուսումնասիրությունների համաձայն՝ չնչին առիթն արդեն մեծ պատճառ է Հայաստանում ադրբեջանցիներին, իսկ Ադրբեջանում հայերին մեղադրելու համար։ «Ենի նեսիլ» լրագրողական միավորման նախագահ Արիֆ Ալիեւը նկատում է, երբ իրենց ազերի անվանում են անգլիացիները, իրենք չեն վիրավորվում, իսկ երբ այդ կարդում են հայկական մամուլում՝ խիստ նյարդայնանում են։ Ադրբեջանական մամուլն էլ իր հերթին տեղի -անտեղի փորձում է վիրավորել հայերին։ Թշնամական վերաբերմունքը երբեմն աբսուրսդի է հասնում։ Օրինակ, երբ թմրամիջոցների գործով Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի ու հայտարարվել, որ նա Բաքվի Ուրախների եւ հնարամիտների ակումբի անդամ է, ակումբի ղեկավարն այսպես է արձագանքել, թե այդպիսի անդամ չունեն, ու այդ .«Հայերի ձեռքի գործն է»։