Նիկոլ Փաշինյանը զավեշտ է համարում Գալուստ Սահակյանի կեցվածքը (video)
Support A1+!Այսօր մինչ կսկսվեր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ բռնության է ենթարկվել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ ԱԺ-ն պետք է դատապարտի այս եւ մի քանի օր առաջ ազատամարտիկների եւ Նախախորհրդարանի անդամների նկատմամբ տեղի ունեցած բոլոր բռնությունները: Բացի այդ, նա առաջարկեց քննարկել հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գործողություններն ու անգործությունը հայ-ռուսական բարեկամության ակումբի նիստի ժամանակ. «Այդտեղ հերթական անգամ տեղի է ունեցել «Լեզվի մասին» օրենքի խախտում, եւ դա տեղի է ունեցել հանձնաժողովների երեք նախագների, ընդ որում Կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի ներկայությամբ: Դատապարտում ենք ձեր գործողությունները, պարոն Զաքարյան, որոնց արդյունքում խախտվել է օրենքը»: