Արևմտյան Հայաստանը պետք է վերադարձվի հայերին.Սիսլյան (video)
Support A1+!«Հայաստանը մշտապես շեշտը դնում է բանակցային գործողությունների վրա, այնինչ պետք է երկու անգամ ավելի ուժգին պատասխան տա Ադրբեջանի ամեն մի կրակոցին»,- այսօր հայտարարեց ԱՍԱԼԱ խմբավորման մարտիկ Վազգեն Սիսլյանը։ Ազատամարտիկը համոզված է՝ մեր բանակը ունի այդ հնարավորությունը։ Ղարաբաղաադբեջանական սահմանին խոցված ուղղաթիռի մասին խոսելով՝ պարոն Սիսլյանը ասաց. «Իմ ուզած պատասխանը մերոնք չտվեցին, բայց գոնե, որ աճյունները կարողացան ետ վերադարձնել, լավ է»։ Սահմանին վիճակը պատերազմական է՝ հայտարարում է Վազգեն Սիսլյանը. «Ամեն օր զինվոր է զոհվում։ Դա պատերազմական չէ՞»։ «Ա1+»-ի հարցին, թե ինչպես է ազատամարտիկը վերաբերվում, այն փաստին, որ վերջին օրերին մի քանի ազատամարտիկների են ծեծի ենթարկել, պարոն Սիսլյանը ասաց. «Ես վերջին օրերին զբաղված էի ու մանրամասն չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել։ Բայց այն, որ ազատամարտիկներին ծեծի են ենթարկում, նորություն չէ»։