Open news feed Close news feed
A A
Video

143 սեռական բռնության ենթարկելու փորձ (video)

Աշխարհում տարեկան 1 մլրդ երեխա ենթարկվում է բռնության։ Հայ երեխաները եւս անմասն չեն դրանից։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փորձագետ, փասատաբան Դավիթ Թումասյանը։ Վիճակագրությունը ներկայացնելով՝ փաստաբանը հավելեց, որ այդ տասը տարիների ընթացքում երեխաների առողջությանը ծանր վնասվածք պատճառելու 60 քրեական գործ է հարուցվել, թեթեւ եւ միջին վնասվածք պատճառելու 25, իսկ սեռական բռնության՝ 143 քրեական գործ, որոնցից 7-ի դեպքում թե տուժողը եւ թե բռնության ենթարկողն անչափահասներ են եղել. «Թիրախային են համարվում հիմնականում 16 տարեկան աղջիկները, եւ սովորաբար բռնության են ենթարկվում խորթ հոր, քեռու կամ հորեղբոր կողմից»,- նշեց Դավիթ Թումասյանը։